Գովազդի կարգաբերում Яндекс.Директ և Google Ads համակարգերում

Համատեքստային գովազդը օգնում է արագ և արդյունավետ կողմնորոշվել բարձր մրցակցային դաշտում։ Դա աշխարհի ցանկացած կետում սեփական հաճախորդներին գտնելու գերազանց միջոց է։ Հենց այդ նպատակով էլ մենք ձեզ համար կկազմակերպենք որակյալ գովազդային քարոզարշավ։ Թիրախային թրաֆիկի աճը կօգնի ձեզ հենց վաղվանից սկսել շահույթ ստանալ։ Մենք գիտենք ինչպես ճիշտ կարգավորել հայտարարությունները Яндекс.Директ և Google Ads (նախկին Google Adwords) համակարգերում։ Դրանք չեն կորչի և աննկատ չեն մնա որոնողական համակարգերի և գովազդային ցանցերի կայք-էջերում։ Առավելությունն այստեղ կայանում է նրանում, որ գովազդի համար մենք օգտագործում ենք այնպիսի համակարգեր, որոնք թույլ են տալիս թիրախավորել որքան հնարավոր է մեծ լսարան։

 

Համատեքստային գովազդի կարգաբերումը իր մեջ ներառում է.

  • բիզնեսի մանրազննին ուսումնասիրություն, ապրանքների և ծառայությունների առավելությունների բացահայտում, թիրախային լսարանի վերլուծություն, առանցքային (բանալի) հարցումների որոշում, շուկայի և մրցակիցների գնահատում;
  • հավաքված տեղեկատվության հիման վրա ձեր բիզնեսի առաջխաղացման օպտիմալ ռազմավարության ձևավորում;
  • հայտարարությունների ցանկի ձևավորում և գովազդի թողարկում;
  • գովազդի արդյունավետության գնահատում, հայտարարությունների դրույքաչափերի ճշգրտում՝ գովազդի ցուցադրման հաճախականությունը կարգավորելու նպատակով (տարբեր աշխարհագրական դիրքերում գտնվող հաճախորդների, օրվա տարբեր ժամերի, տարբեր որոնողական հարցումների, տարբեր սարքերի համար), բյուջեի օպտիմալացում և հաշվետվությունների կազմում։

Արդյունքում դուք կստանաք մասնագիտորեն կարգավորված գովազդային քարոզարշավ, թիրախային հաճախորդներ և, իհարկե, ձեր վաճառքի ծավալները արդյունավետ զարգացնող հուսալի գործընկեր։

(+374) 43 22-10-20
Պատվիրել հետադարձ զանգ
0.015 second