Կայքերի առաջխաղացում

Կայքի որոնողական առաջխաղացումը գործողությունների մի ամբողջ համալիր է, որը թույլ է տալիս ռեսուրսը դուրս բերել որոնման արդյունքների ամենաբարձր դիրքեր Yandex-ում և Google-ում։ Եթե կարողանաք հայտնվել առաջին էջերին, հաճախորդները և այցելուները իրենք կգան ձեզ մոտ, կբարձրանա ձեր ընկերության ճանաչելիությունը և մրցունակությունը, կավելանան վաճառքի ծավալները։ Այս ամենին կարելի է հասնել օգտագործելով արդյունավետ մեթոդներից ընդամենը մեկը՝ SEO-առաջխաղացումը:

Երբ մարդիկ որոնողական համակարգում որևէ ապրանք, ծառայություն կամ թեկուզ պարզապես տեղեկատվություն են որոնում, նրանք կոնկրետ հարցում են կատարում։ Դա կարող է լինել ինչպես մեկ բառ, այնպես էլ կարճ կամ երկար բառակապակցություն (արտահայտություն), և համակարգը նրանց համար բերում է առավել համապատասխան (relevant) տարբերակը։ Եթե ձեր կայքը որոշակի հարցումներով առաջին կամ երկրորդ էջերում չէ, ապա օգտատերը հազիվ թե մտնի երրորդ կամ հետագա էջերը։ Արդյունքում դուք կկորցնեք ձեր այցելուներին և պոտնեցիալ հաճախորդներին։

Կայքերի SEO-առաջխաղացումՈւստի համացանցում ձեր բիզնեսը հաջողությամբ առաջ տանելու համար պետք է ունենալ գեղեցիկ և օգտագործման համար հարմար ռեսուրս, մշտապես այն թարմացնել արդիական տեղեկատվությամբ և առավելագույնս օգտավետ դարձնել օգտատերերի համար։ Անհրաժեշտ է ներգրավել նաև թիրախային լսարան։ Իսկ որոնողական համակարգերից այցելուներ ներգրավելու համար կարևոր է սեփական ռեսուրսի էջերին օպտիմալացնել բովանդակությունը (content)։ Եվ մենք պատրաստ ենք այդ հարցում օգնել ձեզ։ «SMART WEB» ընկերությունը առաջարկում է մասնագիտորեն կատարել ձեր կայքի SEO-առաջխաղացումը, զբաղվել դրա օպտիմալացմամբ, ինչը դեռ երկար ժամանակ կաշխատի հօգուտ ձեզ, նույնիսկ եթե դուք ինչ-որ մի ժամանակահատված այնքան էլ ակտիվորեն չզբաղվեք ձեր կայքով։

 

Վեբ-կայքի առաջխաղացման ամբողջ գործընթացը իր մեջ ներառում է մի քանի հիմնական փուլ.

 

Կայքի համալիր աուդիտ

Այս փուլում մեր աշխատակիցները կծանոթանան ձեր կայքին, կուսումնասիրեն դրա պարունակությունը, թիրախային լսարանը, խնդիրները։ Համալիր աուդիտը թույլ կտա բազմակողմանիորեն ուսումնասիրել ռեսուրսը՝ այն հետագայում կատարելագործելու հնարավոր ուղղությունները բացահայտելու համար։ Նման աուդիտը թույլ կտա հասկանալ որոնողական համակարգերից թույլ թրաֆիկի պատճառները և թե ինչ է պետք անել ռեսուրսը որոնողական համակարգերի բարձր դիրքեր դուրս բերելու համար։ Դա թույլ կտա միջոցներ խնայել առաջխաղացման և գովազդի վրա, ավելի արագ և ավելի արդյունավետ զարգացնել ռեսուրսը։

 

Մրցակիցների վերլուծություն

Մրցակիցների վերլուծությունը թույլ կտա հասկանալ, թե ով է ձեր ոլորտի առաջատարը, և ինչն է նրան առավելություններ տալիս մնացած ընկերությունների նկատմամբ։ Նաև միանգամից պարզ կդառնա, թե տվյալ պահին ինչ տեղ է զբաղեցնում ձեր կայքը ուսումնասիրվող ոլորտում։ Մրցակիցների թույլ և ուժեղ կողմերի ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ, թե ինչն է անհրաժեշտ օպտիմալացնել ձեր ռեսուրսի մեջ, ինչ նոր բովանդակություն (content) և ինչ նոր առաջարկություններ է անհրաժեշտ ներկայացնել թիրախային լսարանը գրավելու և պոտենցիալ գնորդներին շահագրգռելու համար։ Իսկ շուկայում առկա միտումների վերլուծությունը հնարավորություն կտա ակտիվորեն առաջխաղացնել ձեր կայքը։

 

Աշխատանք սեմանտիկ կորիզի հետ

Կայքի առաջխաղացման այս փուլը միշտ իր մեջ ներառում է աշխատանք բանալի-բառերի և բառակապակցությունների հետ։ Ընտրվում են հարցումներ, որոնց միջոցով ձեր ռեսուրսը կհայտնվի որոնողական համակարգերի բարձր դիրքերում։ Սովորաբար կայքի առաջխաղացումը իրականացվում է դրա էջերում օգտատերերի ցածր և միջին հաճախությամբ որոնողական հարցումներ օգտագործելով։ Բարձր հաճախությամբ հարցումները բարձր մրցակցային դաշտում են, ուստի դժվար կլինի որոնման արդյունքներում այդպիսի հարցումներով կայքի էջերի բարձր դիրքեր ապահովելը։

Բարձր հաճախությամբ հարցման օրինակ է «գնել ավտոմեքենա» բառակապակցությունը, որի օգնությամբ դժվար է բարձր դիրքեր գալը։ Փոխարենը կարելի է օգտագործել ճշգրտող բառեր։ Օրինակ, եթե ձեր կայքում վաճառվում են օգտագործված ավտոմեքենաներ, ապա կարելի է օգտվել հետևյալ ցածր և միջին հաճախության հարցումներից՝ «գնել ավտոմեքենա մինչև 200 000 վազքով» կամ «գնել օգտագործված ավտոմեքենա Երևանում»։

Մեր ընկերության կողմից կայքի առաջխացաղման դեպքում մեր մասնագետները կընտրեն սեմանտիկ կորիզը, որից վերցված բանալի-բառերով էլ կգրվի բովանդակությունը: Այդ բառերով որոնողական համակարգերում հարցում կատարելիս օգտատերերը կուղղորդվեն դեպի ձեր կայք։ Այդ բառերով կամ արտահայտություններով էլ կիրականացվի ձեր կայքի առաջխաղացումը դեպի բարձր դիրքեր։

Առաջխաղացման մտածված ռազմավարության և կայքի աստիճանական օպտիմալացման շնորհիվ որոնողական համակարգերը ձեր կայքը կհամարեն օգտատերերի պահանջները առավելագույնս բավարարող ռեսուրս, որը լավագույն ձևով բացահայտում է նրանց հետաքրքրող թեմաները, ինչն էլ, իր հերթին, կօգնի ձեր կայքին տեղաշարժվել դեպի բարձր դիրքեր:

Բանալի-բառերը մենք հավաքում ենք, ինչպես հատուկ ծառայությունների օգնությամբ, այնպես էլ ինքնուրույն՝ «ձեռքով»։ Միաժամանակ, մենք վերլուծում ենք հաճախորդների կարիքները, ուսումնասիրում ենք նրանց ցանկությունները և «ցավերը»։ Կայքի սեմանտիկ կորիզի հետ աշխատանքի ևս մեկ փուլ է մրցակիցների վերլուծությունը։ Այս ամենը իր ամբողջության մեջ թույլ է տալիս ռեսուրսի էջերը լցնել որոնողական համակարգերի և օգտատերերի տեսակետից ամենալավը համարվող բովանդակությամբ։

Մենք օգտագործում ենք իտերացիոն մոդել, այսինքն, ձեր ռեսուրսի էջերը օպտիմալացնում ենք ոչ միայն բառերին և արտահայտություններին հարմարեցնելով։ Մենք նաև հետևում ենք, թե որոնողական համակարգերը ո՞ր էջերն են համարել կայքի համար առավել ռելեվանտ և աշխատում ենք այդ այդ էջէրի բովանդակության հետ։

 

Բովանդակության օպտիմալացում

Կայքի առաջխաղացմանն ուղղված աշխատանքի այս փուլում իրականացվում է կայքի ամբողջ պատկերային և տեքստային բովանդակության ստուգում և վերլուծություն։ Բովանդակությունը լրամշակվում է, հեռացվում են ոչ տեղին բաղադրիչները, շտկման կարիք ունեցողները շտկվում են։ Այս ամենը կատարվում է սեմանտիկ կորիզից ելնելով։ Հնարավորության չափով հոդվածները համալրվում են բանալի-բառերով։ Կարևոր է, որ տեքստերը չափից դուրս չծանրաբեռնվեն բանալի-բառերով, ոչ ունիկալ դրվագներով, չլինեն ծեծված արտահայտություններ և իհարկե՝ բացառվեն սխալները։

Ձեր կայքի համար մենք ինքներս գրում ենք (կամ պատվիրում ենք մասնագետներին) տարբեր ձևաչափի հոդվածներ, որոնք օգտակար կլինեն օգտատերերի համար, այդ թվում՝ տեքստ-արձագանքներ, «վաճառող» տեքստեր, ապրանքների նկարագրություններ, նյութերի ընտրանի, խորհուրդներ և այլն, այսինքն՝ այն ամենը, ինչը կգրավի այցելուների ուշադրությունը և դուր կգա նրանց։ Դա իհարկե մանրակրկիտ, ժամանակատար աշխատանք է, որը սակայն երաշխավորված կերպով կօգնի բարելավել ռեսուրսի դիրքերը որոնողական համակարգերում և կավելացնի այցելուների թիվը։

 

Աշխատանք մետա-թագերի հետ

Մետա-թագերը անգրաժեշտ են, առաջին հերթին, որոնողական համակարգերի համար, որ դրանք հասկանան, թե հատկապես ինչ է գրված կամ ցուցադրված կայքի կոնկրետ էջում։ Դրա համար էլ շատ կարևոր է, որ կայքը առաջխաղացնելիս ընտրել և գրառել ճիշտ մետա-թագեր յուրաքանչյուր էջի կամ պատկերի համար։ Դրանցում պարտադիր պետք է տեղ գտնեն բանալի-բառերը, քանի որ մետա-թագերը առաջին հերթին ազդում են որոնման արդյունքներում կայքի էջերի դասակարգման վրա։


Ռեսուրսի տեխնիկական օպտիմալացում

Հաջորդ փուլը ռեսուրսի տեխնիկական օպտիմալացումն է։ Դա կայքի աշխատանքի և բեռնման արագության բարելավմանն ուղղված միջոցառումների մի ամբողջ համալիր է։ Մասնագետները ստուգում են տեխնիկական բաղադրիչը և հնարավորության սահմաններում փոփոխություններ են մտցնում ռեուրսի աշխատանքում։ Օրինակ, օպտիմալացվում են նկարները, փոքրացվում է դրանց ծավալը (միաժամանակ, չգցելով նկարների որակը)՝ կայքի բեռնումը ցանկացած սարքով ավելի արագ դարձնելու նպատակով։

Հեռացվում են չաշխատող հղումները, ավելորդ գովազդը, կրկնվող էջերը, համակարգի սխալները։ Կատարվում է վերաուղղորդումների (redirect) կարգաբերում, էջերի կապակցում, որպեսզի օգտատերը կարողանա էլի ինչ-որ հետաքրքիր բան գտնել ձեր կայքում, իր որոնման արդյունքում։ Ուղղվում են նաև կայքի կոդի՝ ինդեքսավորմանը խանգարող սխալները։ Այս ամենը օգնում է բարելավել որոնողական համակարգի և կայքի փոխգործակցությունը, ավելի շատ օգտատերերի բերել կայք։

Եվ մի բան էլ։ Այսօր օգտատերերը գնալով ավելի շատ են ինտերնետ-ռեսուրսներ դիտում հեռախոսների և պլանշետների օգնությամբ։ Ուստի շատ կարևոր է, որ ձեր ռեսուրսը աշխատի նաև բջջային տարբերակով։ Հակառակ դեպքում գաջեթների վրա ձեր տեղեկատվությունը կարտացոլվի ոչ այնպես, ինչպես պետք է, իսկ դուք կկորցնեք ձեր պոտենցիալ հաճախորդների և այցելուների մի զգալի մասը։


Կայքի արտաքին առաջխաղացում

Կայքի արտաքին առաջխաղացումը գործողությունների համալիր է, որն ուղղված է ռեսուրսի սահմաններից դուրս կատարվող աշխատանքներին։ Դա, օրինակ, հղումների գնումն է այլ ռեսուրսներում, երբ այլ կայքերում տեղադրվում է ինֆորմացիա ձեր կայքի մասին և հղում է տրվում դեպի ձեր կայք։ Որքան ավելի մեծ թվով հեղինակավոր ռեսուրսներ հղումներ տեղադրեն ձեր կայքին, այնքան որոնողական համակարգերը ձեզ ավելի բարձր կդիրքավորեն որոնման արդյունքներում՝ օգտատերերի հարցումների ժամանակ։


Վերլուծություն և հաշվետվություն

Այս փուլում կատարվում է կայքի դիրքերի մշտադիտարկում սեմանտիկ կորիզի հարցումներով, գնահատվում է օգտատերերի ակտիվությունը և թե որքանով են էջերը ամբողջությամբ ընթերցվում, բացահայտվում է, թե ինչ աղբյուրներից և ինչ հարցումներով է գալիս թրաֆիկը։ Դրանից հետո կազմվում է հաշվետվություն, որը օգնում է կայքի հետագա առաջխաղացման և օպտիմալացման կազմակերպման գործընթացներում։

(+374) 43 22-10-20
Պատվիրել հետադարձ զանգ
0.017 second