Կայքերի սպասարկում

Մեր ընկերությունը զբաղվում է կայքերի տեխնիկական աջակցությամբ շուրջօրյա ռեժիմով։ Մենք մշտապես հոգ ենք տանում ձեր ռեսուրսի զարգացման և նորացման մասին։

 

Ի՞նչ է մտնում մեր ծառայությունների մեջ

Մեր հաճախորդներին մենք առաջարկում ենք աշխատանքների և ծառայությունների հետևյալ փաթեթը․

  • կայքի մշտական ուղեկցում տեխնիկական մասնագետների կողմից;
  • ռեսուրսի համալրում անհրաժեշտ բովանդակությամբ (կոնտենտով);
  • միջերեսի (ինտերֆեյսի) և էջերի ֆունկցիոնալի մշակում և կատարելագործում (լրամշակում);
  • ծառայությունների յուրաքանչյուր տարբերակը առանձին պատվիրելու հնարավորություն։

 

Ի՞նչ է նշանակում կայքի տեխնիկական սպասարկում

Մենք առաջարկում ենք կայքերի տեխնիկական սպասարկման հետևյալ ծառայությունները.

  • կայքի մշտադիտարկում;
  • պաշտպանություն ամենատարբեր վիրուսներից;
  • կայքի աշխատող և գործունակ կրկնօրինակի պատրաստում։

Եթե կայքը գովազդվում է այլ հարթակներում և ծառայություններում, ապա ստիպված եք մշտապես հետևել դրա անխափան աշխատանքին։ Երբեմն ռեսուրսը դադարում է աշխատել և պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ՝ հոսթինգի ծառայությունների կամ դոմենի անվանման ժամանակին չվճարելը։ Լինում են դեպքեր, երբ կայքի սեփականատերերը պարզապես մոռանում են դա անել կամ կորցնում են գրանցող ընկերության հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալները։ Երբեմն, չիմացությամբ ստուգանիշ (check mark) է դրվում այն կետերում, որտեղ դրանք պետք չեն։ Նման գործողությունները հանգեցնում են կայքի աշխատանքի խափանումների, որոնք կարող են տևել մի քանի օր։

Երբեմն կայքերը չարամտորեն «կոտրվում են», վարակվում են վիրուսներով, մինչդեռ կայքի տերը այդ մասին չի էլ իմանում օրեր կամ նույնիսկ ամիսներ շարունակ։ Նման անսարքությունները կարող են էական ազդեցություն ունենալ ռեսուրսի աշխատունակության վրա։

Մեր հաճախորդները միշտ հանգիստ են՝ իրենց կայքերը աշխատում են ժամացույցի նման։ Մենք հետևում ենք, որպեսզի հոսթինգի և դոմենային անվան համար վճարումները կատարվեն ժամանակին։ Կայքի հասանելիությունն ապահովող տվյալները հուսալիորեն պահվում են մեզ մոտ և մենք ցանկացած պահի կարող ենք դրանք տրամադրել հաճախորդին։ Ռեսուրսը մշտապես վերահսկվում է վիրուսների նկատմամբ և ցանկացած սպառնալիք վնասազերծվում է առավելագույնս կարճ ժամկետներում։

 

Ինչպե՞ս է իրականացվում կայքերի տեղեկատվական սպասարկումը

Որպեսզի կայքի այցելությունները ավելի հաճախակի դառնան, անհրաժեշտ է այնտեղ հրապարակել արդիական թարմ տեղեկատվություն։ Գրագետ կազմված անոնսները, գովազդային ակցիաները, նորությունները, անհրաժեշտ թեմայով հոդվածները և այլ նյութերը առաջ են բերում նոր այցելուների վստահությունը և հետաքրքրությունը, ինչպես նաև նպաստում են նոր հաճախորդներ ներգրավելուն։

Մեծ նշանակություն ունի այն, թե ի՞նչ տեսք ունի մատուցվող տեղեկատվությունը, որքանո՞վ է այն հասանելի և հարմար՝ ընթերցանության համար։ Շատ կայքերի սեփականատերեր տեղյակ չեն, թե ինչպես պետք է գրագետ տեղակայել անհրաժեշտ տեղեկատվությունը իրենց կայքի էջերում, ինչպես ձևավորել տեքստի շրջահոսումը, կատարել html-նշագծում, «տպագրացնել» տվյալները։ Այս բոլոր հարցերը լուծելու համար պետք չէ շեղվել բիզնեսը վարելուց, մենք ինքներս կանենք այդ ամենը։

 

Ի՞նչ ենք անում կայքի զարգացման և թարմացման համար

Եթե կայքը դիրքավորվում է որպես մշտական այցելությունների և հաճախորդներ գրավելու համար նախատեսված ռեսուրս, ապա այն մշտապես պետք է լրամշակվի։ Որոնողական համակարգերը անընդհատ նորանոր պահաջներ են ներմուծում, որոնց պետք է համապատասխանեն կայքերը՝ որոնման ամենաբարձր դիրքերում մնալու համար։ Միաժամանակ, անհրաժեշտ է հետևել, որ հաճախորդներն հասանելի լինի նաև էջերի բջջային տարբերակը, քանի որ շատերը համացանց են մտնում սմարթֆոններից և պլանշետներից։

(+374) 43 22-10-20
Պատվիրել հետադարձ զանգ
0.017 second