Visa և MasterCard քարտերով վճարումներ կայքի միջոցով

Եթե դուք ունեք ինտերնետ-խանութ կամ ձեր կայքի աշխատանքը կապված է ապրանքների առցանց վաճառքի հետ, ապա ձեզ անհրաժեշտ կլինի վճարումների ավտոմատ ստացման համակարգ, որի միջոցով կկարողանաք վճարումներ ընդունել գնորդներից։

Անկախ նրանից, թե կայքը ինքնագիր է կամ աշխատում է պատրաստի CMS (OpenCart, WordPress, Joomla և այլ) ծրագրով, մենք կկարողանանք իրականացնել Visa և MasterCard քարտերով վճարումների ստացման համակարգի որակյալ ինտեգրում։ Միակ պայմանն այն է, որ ձեր կայքը ունենա բաց ծրագրային կոդ: Մենք առաջարկում ենք օգտվել մեր ծառայություններից և միացնել Visa և MasterCard քարտերով վճարային համակարգը ձեր կայքին: Վճարային համակարգի միացումը ծրագրավորելուց հետո սահմանվում է երաշխիքային ժամկետ, որի ընթացքում մեր ընկերությունը պարտավորվում է մատուցված ծառայությունների արդյունքներում պատվիրատուի կողմից հայտնաբերված ցանկացած սխալի, թերության կամ անհամապատասխանության անվճար վերացում։

 

Ինչի՞ց է սկսվում Visa և MasterCard քարտերով վճարային համակարգի ինտեգրումը

MasterCard և VISA վճարային քարտերով հեռահար վճարումներ ընդունելու և ինտերնետ-խանութների կարգաբերման գործընթացը կազմակերպելու նպատակով Հայաստանի շատ բանկեր մշակել են մոդել, որով հնարավորություն են ընձեռում ինտերնետ-խանութներին քարտերով հեռահար վճարումներ ընդունելու անվտանգ և արագ հնարավորություն: Առաջին հերթին անհրաժեշտ է այցելել բանկ և բացել ձեր հաշիվը տվյալ բանկում: Հաշիվը բացելուց անմիջապես հետո պետք է նույն բանկում vPOS տերմինալ գրանցելու հայտ ներկայալցնել: Բոլոր հաջորդիվ գործողությունների ընթացքում ձեզ կաջակցի մեր աջակցությունը: Ստորև ներկայացված են ՀՀ-ում գործող բանկերից մի քանիսը, որոնք տրամադրում են Ինտերնետ Էքվայրինգի ծառայություն:

  • «Ամերիաբանկ» ՓԲԸ
  • «Էվոկաբանկ» ՓԲԸ
  • «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
  • «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ
  • «Ինեկոբանկ» ՓԲԸ
  • «ԱրարատԲանկ» ԲԲԸ

 

Visa և MasterCard քարտերով վճարային համակարգի միացման առանձնահատկությունները

Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերը հիմնականում աշխատում են միայն իրավաբանական անձանց հետ։ MasterCard և VISA վճարային քարտերով առցանց վճարումների ընդունումը կատարվում է կայքում հատուկ ձևի (form) կամ կամ կոճակի (button) ծրագրավորման միջոցով։ Բոլոր վճարումները փոխանցվում են առցանց ռեժիմով՝ բանկում բացված հատուկ հաշվին:

(+374) 43 22-10-20
Պատվիրել հետադարձ զանգ
0.014 second