Որակյալ վեբ-կայքերի պատրաստում

Մեր ընկերությունը մասնագիտորեն է զբաղվում կայքերի ստեղծմամբ։ Մեր մասնագետների կողմից ստեղծված բոլոր կայքերը առանձնանում են պարզությամբ, հարմարավետ կառավարման համակարգով, արագ և անխափան աշխատանքով։ Մենք պատրաստում ենք ոչ միայն կայքեր լիարժեք ֆունկցիոնալով, այլև նաև ընկերությունների տարբերանշաններ, առանձին բաղկացուցիչ մասեր, օրինակ՝ բարդ հաշվիչ կամ առցանց վճարման համակարգ։ Կարող եք անվճար մասնագիտական խորհրդատվություն ստանալ մեր մասնագետներից հեռախոսով կամ նախնական պատվեր ձևակերպել՝ նշելով Ձեզ առավել հետաքրքրող կետերը։

Կայքի հիմնական նպատակը համացանցում ձեր բիզնեսը առաջ տանելն է, նոր հաճախորդներ որոնումը և նոր գործարար կապերի հաստատումը։ Ուստի, որպեսզի այն հաջողություն ունենա, պետք է աշխատի որակյալ մասնագետների թիմ, որը օգտատերերի և պոտենցիալ պատվիրատուների համար Ձեր կայքը կդարձնի առավել հագեցած, հասանելի և գրավիչ։ Պարտադիր չէ, որ շատ լավ կայքը լինի նաև շատ թանկ։ Մենք հաճախորդներին առաջարկում ենք որակյալ ծառայություններ մատչելի գներով։

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին մենք կօգնենք կայք-էջերը հագեցնել որակյալ և գրագետ բովանդակությամբ (կոնտենտով), ցույց կտանք, թե ինչպես հրապուրել թիրախային լսարանին։ Մենք ձեր բիզնեսը կբարձրացնենք բոլորովին նոր մակարդակի։

Կայքի պատրաստման տևողությունը կախված է դրա բարդությունից և պահանջվող ֆունկցիոնալից։ Այսպես, կորպորատիվ ռեսուրսի ստեղծման համար կպահանջվի մոտ 15 օր, իսկ եթե հաճախորդին անհրաժեշտ է կայք-կատալոգ, ապա մի փոքր ավելի՝ 18 օր։ Պորտալի կամ ինտերնետ-խանութի մշակման համար կպահանջվի մոտ 22 օր։ Բոլոր ժամկետները պարտադիր համաձայնեցվում են հաճախորդի հետ։

 

Ինչպե՞ս ենք մենք աշխատում

Կայքի ստեղծման աշխատանքները իրականացվում են հետևյալ փուլերով.

  1. Բիզնեսի ուսումնասիրություն և վերլուծություն։ Դա մեզ հնարավորություն է տալիս բացահայտել կոնկրետ ընկերության առավելությունները մրցակիցների նկատմամբ, ձևավորել ռեսուրսի անհրաժեշտ ֆունկցիոնալը, մշակել համացանցում ընկերության առաջմղման համապատասխան ռազմավարություն։
  2. Առաջարկվում են լուծումներ։ Կատարված մարքեթինգային ուսումնասիրություններից ելնելով առաջարկվում է կայքի օպտիմալ նախատիպը։
  3. Առաջարկվող լուծումը պատվիրատուի կողմից հաստատվելուց հետո կայքը փոխանցվում է մասնագետներին՝ մշակման համար։ Ընդ որում, աշխատանքի բոլոր փուլերը խստորեն վերահսկվում են։
  4. Կայքի թողարկում։ Միջոցներ են ձեռնարկվում կայքի առաջխաղացման համար՝ մինչև որոնողական համակարգերում այն բարձր դիրքեր կգրավի։ Տեղադրվում է կայքի գովազդը։
(+374) 43 22-10-20
Պատվիրել հետադարձ զանգ
0.015 second