«Իդրամ» վճարային համակարգի միացում կայքին

Եթե դուք ունեք առցանց ծառայությունների մատուցման համակարգ, ինտերնետ-խանութ, կամ ձեր կայքի աշխատանքը կապված է ապրանքների առցանց վաճառքի հետ, ապա ձեզ անհրաժեշտ կլինի վճարային համակարգ, որով կկարողանաք հեռահար վճարումներ ընդունել հաճախորդներից։

Մենք առաջարկում ենք օգտվել մեր ծառայություններից և միացնել «Իդրամ» վճարային համակարգը ձեր կայքին: Մենք կատարում ենք «Իդրամ» վճարային համակարգի որակյալ ինտեգրում բոլոր տեսակի կայքերին, միակ պայմանն այն է, որ ձեր կայքը ունենա բաց ծրագրային կոդ: Վճարային համակարգի միացումը իրականացնելուց հետո սահմանվում է երաշխիքային ժամկետ, որի ընթացքում մեր ընկերությունը պարտավորվում է մատուցված ծառայությունների արդյունքներում պատվիրատուի կողմից հայտնաբերված ցանկացած թերության, սխալի կամ անհամապատասխանության անվճար վերացում։

(+374) 43 22-10-20
Պատվիրել հետադարձ զանգ
0.016 second