Կայքի բովանդակության մշակում

Բովանդակության (content) որակը և բացառիկությունը (ունիկալությունը) երաշխավորված կբարձրացնեն ձեր կայքի դիրքերը որոնողական համակարգերի բերման ցանկերում։ Որոնողական բոտերը հեշտությամբ ստուգում են տեքստի ունիկալությունը, հետևաբար, այլ կայքերից կամ մրցակիցներից փոխառնված ապրանքների և ծառայությունների նկարագրությունները կամ առևտրային առաջարկները բարձր դիրքեր չեն կարող ապահովել։ Ավելին, գրագողությունը կարող է լուրջ խնդիր դառնալ, կտրուկ նվազեցնել ձեր կայքի դիրքերը։

Ռեսուրսի տեքստային համալրումը միայն բնօրինակ (ունիկալ) նյութերով ուղղակիորեն ազդում է կայքի հաճախելիության և կոնվերսիայի վրա։ Էջերում տեղակայված տեքստերի բովանդակությունը պետք է շահագրգռի օգտատերերին և համոզի, որ գնումը (կամ ծառայության պատվերը) պետք է կատարվի հենց ձեր ընկերությունից։

Որակյալ տեքստեր գրելու պահանջ առաջանում է ցանկացած ընկերության մոտ, որը սեփական առցանց բիզնեսն է վարում համացանցի լայնարձակ տարածքներում։ մենք պատրաստ ենք.

  • գրել գրագետ, ունիկալ և հետաքրքիր տեքստեր;
  • հոդվածներ ներկայացնել կայքում կամ անձնական բլոգում տեղադրելու համար;
  • համարժեք թարգմանություններ կատարել անգլերենից;
  • կազմել ձեր ապրանքների և ծառայությունների SEO-նկարագրեր;
  • օպտիմալացնել ձեր պատրաստի հոդվածները։

 

Տեքստերը մեզ մոտ պատվիրելով դուք կունենաք.

  1. հեղինակներ, որոնք խորանալով թեմայի մեջ, բազմակողմանի ուսումնասիրում են նախագիծը՝ 100%-ով կայքի բովանդակությանը համապատասխանող տեղեկատվություն տրամադրելու համար;
  2. հմուտ լեզվաբաններ, որոնք գրագետ, ոճական թարգմանություններ կկատարեն, հաշվի առնելով մշակութային տարբերությունները և բարդ լեզվական դարձվածնքերը;
  3. համաձայնեցված սեմանտիկ կորիզ. Մենք պատվիրատուի հետ պարտադիր քննարկում ենք բանալի-բառերի և արտահայտությունների ցանկը և խտությունը;
  4. հոդվածների անվճար տեղադրում կայքում, ինչը թույլ կտա ձեզ ժամանակ խնայել ավելի կարևոր գործերի համար։
(+374) 43 22-10-20
Պատվիրել հետադարձ զանգ
0.023 second