«ЮКасса» վճարային համակարգի ինտեգրում կայքին

Եթե ձեր կայքի աշխատանքը կապված է ապրանքների հեռահար վաճառքի կամ սպասարկման հետ, կամ ունեք ինտերնետ-խանութ, ուրեմն ձեզ անհրաժեշտ կլինի էլեկտրոնային համակարգ, որով կկարողանաք վճարումներ ընդունել հաճախորդներից։

Մենք առաջարկում ենք օգտվել մեր ծառայություններից և ինտեգրել «ՅուԿասսա» («ЮКасса») վճարային համակարգը ձեր կայքին: Անկախ նրանից, թե կայքը ինքնագիր է կամ օգտագործում է պատրաստի CMS (OpenCart, WordPress, DIAFAN.CMS և այլ), մենք կարողանում ենք իրականացնել «ՅուԿասսա» վճարումների ստացման համակարգի որակյալ միացում։ Եթե ձեր կայքը բաց ծրագրային կոդով է, ապա հնարավոր է կայքին ինտեգրել «ՅուԿասսա» վճարային համակարգը։

Վճարային համակարգի ինտեգրման հիմնական գործոններն են՝ ֆինանսական տրանսակցիայի անվտանգությունը և հաճախորդներին առավել լոյալ պայմանների տրամադրումը։ Մեր ստեղծած բոլոր մոդուլները և պլագինները հարմար և հասկանալի են դրանք ինքնուրույն կառավարելու համար, ինչը զգալի հեշտացնում է, թե ձեր, թե հաճախորդների գործողությունները։

 

Ինչի՞ց է սկսվում «ՅուԿասսա» վճարային համակարգի ինտեգրումը

Առաջին հերթին անհրաժեշտ է «ЮMoney» վճարային համակարգում ունենալ սեփական դրամապանակը, որի համար ակտիվացված կլինի էլեկտրոնային վճարումներ ստանալու իրավասությունը։ Դրա համար հարկ կլինի գրանցել ձեր հաշիվը (account) «ЮMoney» համակարգում և դիմել համակարգի տեխնիկական աջակցության բաժին՝ դրամապանակի հետագա կարգավորումների համար։

 

«ՅուԿասսայի» միացման առանձնահատկությունները

Այս վճարային համակարգը աշխատում է ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ անհատ ձեռնարկատերերի հետ, իսկ վճարումներ ընդունում է ցանկացած անձից։ Եթե նախկինում «ՅուԿասսան» կարելի էր միացնել միայն ագրեգատորով, ապա այսօր արդեն հասանելի են ուղղակի վճարումներով աշխատելու կարգավորումներ։ Վճարային համակարգի ինտեգրումը կայքին կատարվում է հատուկ ձևի (form) կամ կամ կոճակի (button) ծրագրավորման միջոցով։ Վճարային համակարգը հնարավորություն է տալիս ստուգել կայքի փոխազդեցությունը «ՅուԿասսայի» հետ, կատարել վճարային համակարգի փորձարկում բոլոր պարամետրերով։

(+374) 43 22-10-20
Պատվիրել հետադարձ զանգ
0.016 second