Կայքի վերաձևավորում (redesign)

Համացանցային տեխնոլոգիաները գործնականում ամեն օր նորացվում են, ուստի ցանկացած կայք չպետք է ետ մնա իր զարգացումներում։ Վեբ-հանգույցները բարելավվում և կատարելագործվում են ինչպես դիզայներական, այնպես էլ գործառութային առումներով։ Ժամանակակից ռեսուրսը ընդունակ է բավարարել նույնիսկ ամենաբծախնդիր օգտատերերի պահանջմունքները։

Կայքի վերաձևավորումը ենթադրում է լիակատար արդիականացում (upgrade), նորացում և վերակառուցում։ Կարևորն է՝ վերաձևավորման ժամանակ խստորեն պահպանել օնլայն-բիզնեսի գաղափարը և ամբողջ ծավալով բավարարել հաճախորդների պահանջմունքները։ Այս պատասխանատու և տեխնիկական առումով ոչ դյուրին խնդիրը մենք հանձնարարում ենք լավագույն մասնագետներին։ Օգտատերը կուզենա երկար մնալ այն կայք-էջում, որը գրավիչ է, ապահովում է անհրաժեշտ տեղեկատվությամբ, արագ բեռնվում է, պարզ է և հասկանալի։ Որքան ավելի մեծ է օգտատիրոջ բավարարվածությունը, այնքան ավելի լավն են ձեր կայքի վարքագծային գործոնները, ինչն էլ խիստ կարևոր գործոն է առաջխաղացման համար։

 

Ե՞րբ է անհրաժեշտ կատարել կայքի վերաձևավորում

Վերաձևավորման անհրաժեշտությունը կարելի է շատ արագ պարզել; Անհրաժեշտ է ընդամենը պատասխանել 5 հարցերի՝

  1. Ձեզ բավարարու՞մ է կայքի դիզայնը, դրա առանձին էջերը ընկալվու՞մ են որպես մեկ ամբողջություն։ 2000-ականների սկզբին մշակված դիզայնը հազիվ թե գրավիչ լինի օգտատերերի համար, նրանք չեն ուզենա թերթել նման կայքի էջերը կամ անցնել դրանում առկա հղումներով, ինչն էլ առաջ է բերում ընկերության նկատմամբ վստահության խնդիր։ Եվ դա կաշխատի ձեր մրցակիցների օգտին։
  2. Ինչպե՞ս է փոխվել օգտատերերի քանակը վերջին 2 տարում։ Այցելությունների թվի անկումը խոսում է այն մասին, որ վաղուց արդեն «ափգրեյդի» մասին մտածելու ժամանակն է։ Տեղում դոփելը անիմաստ է։ Մեր նպատակն է՝ միայն առաջ գնալ, անշեղորեն ավելացնել կայքի այցելությունների թիվը։
  3. Պակասե՞լ է կայքի կոնվերսիան։ Այցելուն պետք է ոչ միայն մտնի կայք, այլև այնտեղ օգտակար գործողություններ կատարի՝ անցնի հղումներով, գրանցվի, բաժանորդագրվի նորություններին, ներբեռնի տեղեկատվություն, զանգի կամ ուղղակի գնումներ կատարի։ Սրանք ինտերնետ-խանութի աշխատանքի կարևորագույն ցուցանիշներն են, հանուն որի արժի մեկ աստիճան վերև բարձրանալ։
  4. Դուք փոխել եք ընկերության ֆիրմային ո՞ճը։ Եթե դուք «ռեբրենդինգ» եք կատարել, ուրեմն պետք է փոխել նաև կայքի դիզայնը, որպեսզի այն համապատասխանի նոր իմիջին։
  5. Ինչպե՞ս է աշխատում կայքը տարբեր սարքերում։ Այստեղ կարևորը այնպիսի գործոններն են, ինչպես բեռնման արագությունը, ադապտացված լինելըը, տեղորոշման (նավիգացիայի) պարզությունը։ Ավելի պարզ ասած, օգտատիրոջ համար հաճելի է, երբ կոճակները չեն «փախչում» էկրանից, տեքստը ամբողջությամբ տեսանելի է, և այցելուն չի հասցնում մի ամբողջ բաժակ թեյ խմել մինչև կբացվի ձեր կայքի էջը։

 

Ինչու՞ արժի կայքի վերաձևավորումը վստահել «SMART WEB» ընկերությանը

Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հաճախորդ, մենք շահագրգռված ենք ձեր հաջողությամբ, ուստի կգործադրենք առավելագույն ջանքերը, որ դուք գոհ մնաք մեր աշխատանքից և ձեր ընկերներին էլ խորհուրդ տաք աշխատել մեզ հետ։ Դրա համար մեր մասնագետները.

  • մշակում են անհատական ռազմավարություն՝ լավագույնը ձեր կայքի դիզայնի նորացման համար;
  • օպտիմալացնում են միջերեսը (interface), ստեղծելով պարզ և հասկանալի տեղորոշում (նավիգացիա);
  • ընդլայնում են ֆունկցիոնալը, ներդնելով նոր օպցիաներ և փլագիններ;
  • տեխնիկական աուդիտից հետո կատարելագործում են կայքի բնութագրերը։

«SMART WEB»-ի կողմից կայքի վերաձևավորումը նշանակում է ձեր ռեսուրսի լիակատար կատարելագործում, արմատական փոփոխություններ և արդիականացում, որոնց նպատակը ձեր բիզնեսի արդյունավետության կտրուկ բարձրացումն է։

(+374) 43 22-10-20
Պատվիրել հետադարձ զանգ
0.018 second